Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսը հրավիրվել է Գերմանիայի հավաքական։ Այս մասին հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը։
Այսպիսով, 34-ամյա կիսապաշտպանը 2021 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի ազգային հավաքականի հանդիպումներին։
Ֆուտբոլիստն ավարտեց իր միջազգային կարիերան Եվրո-2020-ից հետո, սակայն որոշեց այն վերսկսել այս տարվա փետրվարին։
Կրոսը ազգային հավաքականում խաղացել է 11 տարի (2010-ից 2021 թվականներին)։ Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 106 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։ Նա աշխարհի չեմպիոն է դարձել 2014թվականին։