Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց ՊՍՎ-ին 2-0 հաշվով:
3-րդ րոպեին Դորտմունդի թիմի հարձակվող Ջեյդոն Սանչոն բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Նիկլաս Ֆուլկրուգի գոլը չեղարկվեց VAR-ի կողմից:
Հանդիպման վերջին վայրկյաններին Մարկո Ռոյսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
Առաջին խաղը ոչ-ոքի էր ավարտվել (1-1), ուստի «Բորուսիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 1/4 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ օրը՝ մարտի 15-ին։