Ռոնալդ Արաուխոն խոսել է «Բարսելոնայում» իր ապագայի մասին:
«Իմ ապագան կախված է ակումբից: Բոլորը գիտեն, որ ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Բարսայում»: Եվ շատ շնորհակալ եմ Չավիին»:
«Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին
«Ես շատ գոհ եմ, որ մենք առաջադիմեցինք, մենք հիանալի խաղ ցուցադրեցինք տանը։ Քառորդ եզրափակիչ դուրս գալը մեր նպատակն էր, և ես գոհ եմ թիմի ցուցադրած խաղից։ Մի քանի անգամ խաղից դուրս թողեցինք հակառակորդ հարձակվողներին, քանի որ լավ էինք ընտրել մեր դիրքերը»։
Չավիի հեռանալու մասին
«Այո, իհարկե [ես ուզում եմ, որ Չավին մնա]: Սա նրա անձնական որոշումն է։ Մենք շատ գոհ ենք նրանից, և անձամբ ես կարծում եմ, որ Չավիի գալուց ի վեր ես շատ եմ աճել որպես խաղացող և, իհարկե, շատ շնորհակալ եմ նրանից»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը։