«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան խոսել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1:3) մրցակցի տուգանային հրապարակում իր թիմի նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմխենի ընկնելու մասին։
«Ես նորից դիտեցի այս դրվագը և ինձ թվաց, որ դա հստակ 11 մետրանոց էր: Հետո լսեցի, որ փորձագետները նույն բանն են ասում։ Ես չեմ հասկանում, թե ինչու այս մակարդակում VAR-ը բավարար ժամանակ չի պահանջում որոշում կայացնելու համար: Ցավալի է, քանի որ այն կարող էր փոխել այս հանդիպման ճակատագիրը»,- Կալցոնայի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Նշենք՝ 49-րդ րոպեին նեապոլցիների հարձակվող Վիկտոր Օսիմխենն ընկել է մրցակցի տուգանային հրապարակում, երբ Պաու Կուբարսին կանգնել է նրա ոտքին: Հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակկելին այս դրվագում 11 մետրանոց չի նշանակել, իսկ VAR-ը նրան չի կանչել էկրանի մոտ՝ ստուգելու վիճելի դրվագը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տարել իտալական «Նապոլիի» նկատմամբ։ Երկու խաղերի արդյունքում կատալոնացիները դուրս են եկել 1/4 եզրափակիչ՝ ընդհանուր 4:2 հաշվով հաղթելով «Նապոլիին»։