«Շտուտգարտի» վինգեր Քրիս Ֆյուրիխն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն, «Բավարիան» դիտարկում է 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Մյունխենցիները կփորձեն ձեռք բերել հարձակողական ոճի խաղացող, եթե վինգեր Լերոյ Սանեն չերկարաձգի պայմանագիրը։
Ֆյուրիխը «Շտուտգարտում» է հանդես գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում վինգերը թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։