Կատալոնական «Բարսելոնան» ոչ մի փորձ չի անում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդին, որը վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն, այս պահին «բլաուգրանայի» առաջնահերթությունը հարձակման գծի մյուս խաղացողներն են: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պատրաստ է վաճառել Գրինվուդին։ Կարմիր սատանաներն ակնկալում են լուծում գտնել ամռանը։
Նախորդ տարվա հունվարին Գրինվուդին մեղադրեցին բռնաբարության փորձի մեջ և կասեցրին նրա գործունեությունը:2023 թվականի փետրվարին ոստիկանությունը դադարեցրեց խաղացողի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, ուստի «Բարսելոնան» կկարողանա նրան ձեռք բերել ավելի մատչելի գնով։
Այս մրցաշրջանում Գրինվուդը անցկացրել է 26 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։