«Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը մեկնաբանել է հարձակվող Հարի Քեյնի հեթ-տրիկը «Մայնցի» դեմ խաղում (8-1).
«Ես շատ մոտ էի գոլ խփելուն, բայց Հարին գողացավ իմ գոլը (ժպտում է)․․․ Իհարկե, ուրախ եմ, որ նա կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ»,- Դայերի խոսքը մեջբերում է լրագրող Ջուլիան Բուլեն։
Այս մրցաշրջանում 30-ամյա Քեյնը թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 36 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
25 տուրից հետո «Բավարիան» 57 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի երկրորդ հորիզոնականը։
























































