«Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն խոսել է իր ապագայի մասին։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու հնարավորությունը։
«Ոչ մի դեպքում։ Ես պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը և ինձ լավ եմ զգում ակումբում։ Ես ցանկանում եմ մնալ «Բավարիայում»։ Բանակցություններ կա՞ն ակումի ղեկավարների հետ: Ոչ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Bild-ը։
Ֆրանսիացի պաշտպանը «Բավարիա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Լայպցիգից»։ Այս մրցաշրջանում Ուպամեկանոն մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ: