«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։ Առաջին հանդիպումն ավարտվել է միլանյան ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
«Ատլետիկոն» թիմ է, որը տանը շատ բան է փոխում արտագնա խաղի համեմատ:
Մենք գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունեն նրանք, ինչպիսի մարզիչ է Սիմեոնեն, ուստի կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել։
Մեր առջև դրված նպատակն է շարունակել մրցելույթները Չեմպիոնների լիգայում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։