Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրում առաջատար «Բայերն» ընդունել էր «Վոլֆսբուրգին»։ Հանդիպումն ավարտվեց Լևերկուզենը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
28-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Մորից Յենցը։ 37-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Գելի հեղինակ դարձավ Նաթան Տելան։
86-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
«Բայերը» 67 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և 10 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից»։
























































