«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր ակումբի ջախջախիչ հաղթանակը գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի՝ «Մայնցի» հետ խաղում (8:1): Հիշեցնենք, որ անգլիացին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ եւ մեկ գոլային փոխանցում կատարել։
«Հուսով եմ, որ այս խաղը մի տեսակ վերսկսում կլինի մրցաշրջանի մնացած հատվածի համար: Մենք օգտագործեցինք այսօրվա իմպուլսը, և դա հիանալի ելույթ էր սկզբից մինչև վերջ: Մենք օգտվեցինք բարդ մրցակցի դեմ մեր հնարավորություններից։ Այժմ մենք պետք է հիմնվենք այս կատարման վրա առաջիկա շաբաթների ընթացքում:
Այս պահին ես ինձ լավ եմ զգում, և մենք որպես թիմ շատ շանսեր ենք ստեղծում։ Դեռ մի քանի խաղ կա, ուստի ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել։ Իհարկե, ուրախ եմ նաև Ջամալին (Մուսիալա) կատարած փոխանցման համար, նրան տեսա աչքի պոչով։ Դա, հավանաբար, իմ կարիերայի լավագույն փոխանցումներից մեկն էր»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։