Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի հանդիպումը, որում մրցել են «Վերդերը» և Դորտմունդի «Բորուսիան»։ Խաղը կայացել է Վեզերշտադիոն մարզադաշտում (Գերմանիա, Բրեմեն) և ավարտվել է «Բորուսիայի»՝ 2։1 հաշվով հաղթանակով։
21-րդ րոպեին «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենը բացել է հանդիպման հաշիվը։ 38-րդ րոպեին հյուրերի կազմում երկրորդ գնդակը խփել է դորտմունդցիների հարձակվող Ջեյդոն Սանչոն։ Հանդիպման առաջին խաղակեսի ավարտին ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվել է «Բորուսիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը։ 70-րդ րոպեին «Վերդերի» հարձակվող Ջասթին Նժինման կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն տանտերերին ավելին անել չի հաջողվել։
«Բորուսիան» զբաղեցնում է չորրորդ տեղը Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 25 խաղում վաստակել է 47 միավոր։ «Վերդերը» 30 միավորով 9-րդ տեղում է: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (64), որը մեկ խաղ պակաս է անցկացրել: