«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի` «Մայնցի» հետ խաղում (8:1):
Այս մրցաշրջանում անգլիացին Բունդեսլիգայում խփել է 30 գոլ։ Ըստ Opta Sports-ի, միայն Ուվե Զեելերն է նույնքան գոլ խփել Գերմանիայի առաջնությունում իր նորամուտի՝ 1963/64 մրցաշրջանում։
Քեյնը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Տոտենհեմից» անցած ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: