Կատալոնական «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչել Սանչեսը խոստովանել է, որ իր թիմի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը ձախողում չի լինի։
«Եթե մենք չնվաճենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր, դա ինձ համար ձախողում չի լինի, բայց իսկապես ծանր հարված կլինի։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դուրս գանք Չեմպիոնների լիգա, և ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել»,- Միչելի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս պահին «Ժիրոնան» 59 միավորով 3-րդն է իսպանական Լա լիգայի մրցաշարային աղյուսակում և 5-րդ տեղից առավելությունը կազմում է 9 միավոր։
























































