«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր թիմի հավակնությունների մասին։
«Առաջին երկու գոլերը մեզ համար ավելի հեշտ դարձրին խաղը, քանի որ մենք արդեն չորս գնդակով առաջ էինք:
Մրցակցի համար շատ դժվար էր վերադառնալ խաղ։ Այս խաղում մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։
Կտեսնենք, թե ինչպես կանցնի մրցաշարը, բայց հենց հիմա մեզ լավ ենք զգում: Երբ մտնում ենք հաջորդ փուլ, մենք վստահ ենք ինքներս մեզ: «Մանչեսթեր Սիթին» ՉԼ-ի ֆավորիտներից մեկն է, բայց մենք դեռ պետք է ապացուցենք դա»,- Ականջիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։