«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին կիսվել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին իր կարծիքով։
30-ամյա անգլիացին մյունխենյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը։
«Հարին կարող է բացարձակապես ամեն ինչ անել խաղադաշտում: Քեյնը կարողանում է իջնել կիսապաշտպանություն, գնդակով խաղալ եզրում, խաղալ 10 համարի դիրքում: Նա այժմ հանդես է գալիս որպես լիարժեք հարձակվող»,- Անրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում Քեյնը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։