«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե կատալոնացիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում չկարողանան հաղթել «Նապոլիին»: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի ղեկավարության համար չափազանց կարևոր է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը, քանի որ դա ազդում է ակումբի կարգավիճակի վրա և թույլ է տալիս լրացուցիչ միջոցներ ստեղծել։
Հիշեցնենք, որ այս մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում թիմերը 1։1 հաշվով էին ավարտել հանդիպումը։
Հունվարի վերջին Չավին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա «Բարսելոնայից», քանի որ ակումբը զարգացման նոր վեկտորի կարիք ունի։
























































