Լևերկուզենի «Բայերն» ակնկալում է, որ եթե «դեղագործների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկություն հայտնի լքել ակումբը, որպեսզի գլխավորի «Լիվերպուլը», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, ապա մերսիսայդցիները նրա համար փոխհատուցում կվճարեն 21 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ( 24 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը Ալոնսոյին դիտարկում է որպես ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածու, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ անգլիական ակումբն արդեն կապվել է Ալոնսոյի հետ և նրան երեք տարվա պայմանագիր առաջարկել։
Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի աշնանից։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 24 տուրից հետո «Բայերը» վաստակել է 64 միավոր և առաջին տեղում է՝ 10 միավորով գերազանցելով իր մոտակա մրցակցին՝ «Բավարիային»։