«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը մասնակցում է թիմի մարզումային գործընթացին և շուտով կարող է վերադառնալ խաղադաշտ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Ֆերանը Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» (0:0) հետ վերջին հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների խմբից առանձին է մարզվել, սակայն սպասվում է, որ ֆուտբոլիստը կընդգրկվի առաջիկա խաղի հայտացուցակում: Իսպանիայի Պրիմերայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Մալյորկային»։ Խաղը կկայանա մարտի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» խաղացողը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ալմերիայի» հետ խաղում(1:0), որը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 31-ին։ Հաղորդվում էր, որ խաղացողի մոտ ազդրի երկգլխանի մկանի պատռվածք է եղել: Սպասվում էր, որ ապաքինումը կտևի մեկ ամիս:
Իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցնում է երրորդ տեղը՝ 27 տուրից հետո վաստակելով 58 միավոր։
























































