«Բավարիայի» նոր մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է գալիք ամառ մյունխենյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Բավարիան» չի կարող մշտապես ձեռք բերել գերաստղերի. Հարի Քեյնն այս պահին ապացուցել է իր արժեքը ակումբի համար, բայց մենք չենք կարող անընդհատ նման տրանսֆերներ կատարել:
Մենք ցանկանում ենք ուժեղ թիմ կառուցել։ Եվ տրանսֆերային շուկայում կան շատ, շատ լավ խաղացողներ, որոնք, հնարավոր է, 80-100 միլիոն եվրո չարժեն», — Էբերլի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
«Բավարիան» այժմ զբաղեցնում է Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 10 միավորով: Մյունխենցիները դուրս են մնացել Գերմանիայի գավաթից, իսկ Սուպերգավաթի խաղում չեն կարողացել հաղթել «Լայպցիգին» (0:3): Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Թոմաս Տուխելի թիմը պարտվել է «Լացիոյին» (0:1):