Խաբի Ալոնսոն խոսել է «Բայերի»՝ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում առաջատար լինելու մասին։
Լևերկուզենի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Քյոլնին» (2-0) և 24 տուրից հետո երկրորդ տեղում գտնվող «Բավարիային» գերազանցում է 10 միավորով:
«Մենք գոհ ենք հաղթանակից։ Այստեղ հաղթելը հեշտ չէ՝ դերբիում, հիանալի մթնոլորտում:
Այժմ մրցաշարային աղյուսակում մեր դիրքը ոչինչ չի նշանակում։ Մենք գիտենք, թե որտեղ ենք, քանի դեռ մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Բայց դեռ տասը հանդիպում կա անցկացնելու՝ և՛ մեզ, և՛ մյուս թիմերի համար: Կփորձենք շարունակել քայլ առ քայլ առաջ գնալ»,- մեջբերում է «Բայերի» գլխավոր մարզչին Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։