«Բավարիան» բանակցություններ է վարում կիսապաշտպան Յոսուա Կիմիխի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները պատրաստ են 29-ամյա գերմանացուն երեք տարվա պայմանագիր առաջարկել։
Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։