Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը միայն մեկ պայմանով կդիտարկի կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը.
Ինչպես հայտնում է The Sun-ը, գերմանացի մասնագետն առաջին հերթին հակված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելուն։ Միայն Պրեմիեր լիգա անհաջող վերադարձի դեպքում Տուխելը կդիտարկի «Բարսելոնայի» առաջարկը։
Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։Գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։ Տուխելը Մյունխենի հետ հաղթել է Բունդեսլիգան 2022/2023 մրցաշրջանում։ Պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, կխզվի այս ամառ։
Գերմանիայի առաջնության 24 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 54 միավոր ու երկրորդ տեղում է՝ առաջատար «Բայերից» զիջելով 10 միավորով։