Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Քյոլն» ընդունել էր «Բայերին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Խաղի 14-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Յան Տիլմանը։ 38-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ժերեմի Ֆիմպոնգը։
73-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ալեքս Գրիմալդոն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Բայերը» 64 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ու 10 միավորով է առաջ 2-րդ տեղում գտնվող «Բավարիայից»։ «Քյոլնը» 17 միավորով 16-րդ տեղում է։