Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է All Transfer-ի պրոֆիլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը 21-ամյա ֆուտբոլիստին և նրա ներկայացուցիչներին դիմել է աշխատանքային պայմանագիրը թարմացնելու առաջարկով, սակայն նրանք հրաժարվել են։ Նշվում է, որ երիտասարդ խաղացողի համար լրջորեն հավակնում են Պրեմիեր լիգայի ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Մուսիալան «Չելսիի» սան է։ Կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։
Այս մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մուսիալայի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին։
























































