Գերմանական Բունդեսլիգայի 24 մեկնարկային տուրերից հետո «Շտուտգարտը» միավորների քանակով ակումբի նոր ռեկորդ է սահմանել։
Մարտի 2-ին Սեբաստիան Հյոնեսի թիմը 24-րդ տուրում արտագնա խաղում հաղթեց «Վոլֆսբուրգին» 3-2 հաշվով։ Այս խաղում դուբլ է գրանցել Սերու Գուիրասին, ով արդեն 20 գոլ է խփել Բունդեսլիգայի այս մրցաշրջանում։
Այժմ «Շտուտգարտն» ունի 50 միավոր, ինչը ռեկորդ է ակումբի համար 24 հանդիպումից հետո:
Թիմը 4 միավորով զիջում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Բավարիային», իսկ Բունդեսլիգայի առաջատար «Բայերին»՝ 11 միավորով: