Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Ֆրայբուրգին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Թիմերը խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ փոխանակեցին։ 12-րդ րոպեին Քրիստիան Գյունտերի խփած գոլին 32-րդ րոպեին պատասխանեց Մատիս Տելը։
75-րդ րոպեին արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան։
87-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Հոլերը։
«Բավարիան» 54 միավորով 2-րդ տեղում է և 7 միավորով է զիջում առաջատար «Բայերին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
























































