Յուրգեն Կլոպը խոսել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստների վերականգնման ժամանակահատվածի մասին։
Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» կհյուրընկալվի «Լիվերպուլին»։
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչը խոսել է ֆուտբոլիստների ապաքինման մասին։ Կլոպի խոսքով՝ խաղը բաց կթողնի թիմի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ հարձակվող Դարվին Նունյեսի ու կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է։
«Չեմ կարծում, որ Սալահը երկար ժամանակ բաց կթողնի, բայց վաղը նա այնտեղ չի լինի: Մոն կվերադառնա, գուցե հաջորդ շաբաթ, նա հաստատ վերադառնալու ճանապարհին է: Բայց ոչ վաղը։
Դարվինը և Սոբոսլայը մարզվել են թիմի հետ։ Տեսնենք, թե ինչպես են նրանք»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։