Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը լիովին ապաքինվել է կոճի վնասվածքից, որը ստացել էր իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղում (4:0) և կկարողանա մասնակցել հաջորդ խաղին «Վալենսիայի» դեմ:
«Նա ապաքինվել է վնասվածքից և 100%-ով պատրաստ է խաղալ: Խոսելուն նույնպես ապաքինվել է ու վերադարձել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա մարտի 2-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին:
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել անցյալ տարվա հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո: