«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը որակազրկման պատճառով բաց է թողել Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ալ-Հազմի» հետ հանդիպումը (4:4), շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

Հիշեցնենք՝ «Ալ-Հազմի» հետ խաղում «Ալ-Նասրի» երկրպագուներն տրիբունայում ի պաշտպանություն պորտուգալացու պաստառ են կախել, որի վրա գրված է եղել՝ «CR7՝ աշխարհի լավագույն ռմբարկուն»:

Երկրպագուները նաև վանկարկել են Ռոնալդուի անունը։
Հիշեցնենք, որ որակազրկումից բացի պորտուգալացին կտուգանվի 2,6 հազար դոլարով, Ռոնալդուն ևդ 5,3 հազար դոլար պետք է վճարի «Ալ-Շաբաբին»:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 28 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։
























































