Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ապաքինվել է վնասվածքից, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով պարզ կդառնա, թե արդյոք ֆուտբոլիստը կկարողանա՞ մասնակցել Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մարտի 2-ին։
Սպասվում է, որ 20-ամյա անգլիացին մեկնարկային կազմում կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ խաղում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 16 գոլի հեղինակ և մրցաշարի լավագույն ռմբարկուն է։