«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է այն հնարավորության մասին, որ Չավին կշարունակի գլխավորել թիմը հաջորդ մրցաշրջանում։
«Մենք որևէ որոշում չենք կայացնում մարզչի ապագայի վերաբերյալ, քանի որ դեռ վաղ է, և մեզ շատ բան է սպասվում: Մենք նրա դեմ ոչինչ չունենք։
Սա ակումբի ղեկավարության որոշումը չէ։ Այս պահին նման հնարավորություն չկա։ Եթե նման հնարավորություն ստեղծվի, մենք դա կքննարկենք»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Չավին ավելի վաղ հայտարարել էր մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Սակայն նշվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որ մասնագետը մնա ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում։
























































