«Բարսելոնան» ակնկալում է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» գնել Ժոաու Կանսելուին, հայտնում է լրագրող Ֆերան Կորեասը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է Կանսելուի համար առաջարկել մոտ 15-20 միլիոն եվրո, սակայն այս պահին տեղեկություն չկա, թե արդյոք նման պայմանները կհամապատասխանե՞ն «Մանչեսթեր Սիթիին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը գոհ է պորտուգալացու խաղից և տրամադրված է վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո նրան պահել իր շարքերում։ «Բարսելոնան» նախատեսում է գնել նաև Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսին, սակայն մադրիդյան ակումբի առաջարկած պայմանները չեն համապատասխանում ակումբի պահանջներին։
Կանսելուն «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի սեպտեմբերին վարձավճարով: Այս մրցաշրջանում պորտուգալացի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։
























































