Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է իր մտքերով Լևերկուզենի «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի մասին։
«Այժմ Ալոնսոն ցանկանում է կենտրոնանալ «Բայերում» իր աշխատանքի վրա: Նա ցանկանում է պատմական հաջողությունների հասնել։ Լևերկուզենում որոշ մարդիկ կարծում են, որ Խաբին կմնա ակումբում ևս մեկ մրցաշրջան, բայց կարծում եմ, որ դա դժվար թե լինի:
«Լիվերպուլը» և «Բավարիան» ակտիվորեն կփորձեն պայմանագիր կնքել Ալոնսոյի հետ»,- ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ալոնսոն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչն է 2022 թվականի հոկտեմբերից։ Այս մրցաշրջանում «Բայերը» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ութ միավորով առաջ լինելով «Բավարիայից»: