Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ հարձակվող Անտուան Գրիզմանը խաղադաշտ դուրս չի գա Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Աթլետիկիո» հետպատասխան խաղում։
«Անտուան Գրիզմանը չի մասնակցի հանդիպմանը։ Նա պետք է լավ վերականգնվի, և ջանքեր է գործադրել առաջիկա խաղին մասնակցելու համար։ Նրան փոխարինողները կանեն առավելագույնը։ Ես չէի սպասում, որ նա հասանելի կլինի այս հանդիպմանը, չնայած այն բոլոր ջանքերին, որոնք նա ներդրեց»,- Դիեգո Սիմեոնեի խոսքն է մեջբերել Footmercato-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտերի» հետ խաղի 78-րդ րոպեին Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Գրիզմանը վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Ավելի ուշ պարզվել է, որ ֆրանսիացու մոտ ախտորոշվել է կոճի միջին ծանրության սալջարդ։
























































