Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կարող է մարզիչ դառնալ Մյունխենի երիտասարդական թիմում։ Այս մասիմ հայտնում է Kicker-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռիբերին ավարտում է մարզչական արտոնագիրը և շատ ժամանակ է անցկացնում Մյունխենում։ Միաժամանակ, ֆրանսիացին դեռ շփվում է գերմանական ակումբի ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ Ռիբերին «Բավարիա» է տեղափոխվել 2007 թվականի ամռանը «Մարսելից» և գերմանական ակումբում հանդես է եկել մինչև 2019 թվականի ամառ։