Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Սամուել Էտո’Օ-ն հայտնել է, որ Ռիգոբերտ Սոնգը լքել է Կամերունի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
«Նա շատ բան բերեց այս թիմին, բայց ֆուտբոլի օրենքներն այնպիսին են, ինչպիսին կան… Մենք չենք հասել մեր նպատակներին, մեր գործադիր կոմիտեն և ես չենք տեսնում նրա պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն:
Ես նրա հետ քննարկել եմ իրավիճակը։ Ես հայտնել եմ մեր դիրքորոշումները, և հիմա պետք է մտածել ապագայի մասին։ Նրան հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- Էտո’Օ-ի խոսքերն է մեջբերում France24-ը։
























































