Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է փոխել գլխավոր մարզչին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի այս մրցաշրջանի արդյունքներից և մտադիր է աշխատանքից հեռացնել Էդին Թերզիչին։ Վերջինս ակումբին միացել է 2022 թվականի ամռանը։ 41-ամյա մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն է։
Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Բորուսիան» 41 միավորով 4-րդ տեղում է։ Մարտի 2-ին «Բորուսիան» Բեռլինում կխաղա «Ունիոնի» հետ։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18։30-ին։