«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել հարձակվող Ժոաու Ֆելիքսին, որը կատալոնական ակումբում հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայում» գոհ են 24-ամյա պորտուգալացու խաղից և կփորձեն երկարաձգել վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստին գնելու տարբերակը չի դիտարկվում նրա բարձր գնի պատճառով։ Մադրիդցիները մտադիր են հարձակվողի համար ստանալ 70-80 մլն եվրո:
Ֆելիքսը կատալոնացիների թիմին միացել է 2023 թվականի սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։