«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է նոր մարզիչ փնտրել, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Չավիին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն ակնկալում են, որ նոր մարզչի հարցում որոշում կկայացնեն մինչև ապրիլ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի կարճ ցուցակում ներկայումս ընդգրկված են իտալացի Ռոբերտո Դե Զերբին, ով այժմ գլխավորում է «Բրայթոնը», ինչպես նաև երեք գերմանացի մարզիչներ՝ Հանս-Դիտեր Ֆլիկը, Թոմաս Տուխելը և Յուլիան Նագելսմանը:
Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իսպանիայի առաջնությունում այս պահին կատալոնացիները վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։