«Վալենսիա» ֆուտբոլային ակումբը նախորդ շաբաթ տեղի ունեցած հրդեհի ժամանակ փրկարարական գործողության մասնակիցներին կհրավիրի Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 27-րդ տուրի խաղին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Վալենսիայում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Քաղաքում սուգ է հայտարարվել, իսկ հանգստյան օրերին նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։ Լա Լիգան հետաձգել է «Վալենսիա»-«Գրանադա» հանդիպումը, որը պետք է կայանար շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին, և Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնի՝ «Լևանտե»-ի և Անդորրա հանդիպումը, որը նույնպես նախատեսված էր շաբաթ օրը։
Մարտի 2-ին չղջիկները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: