Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը առաջարկներ է ստացել MLS-ի և Խորվաթիայի առաջնության ակումբներից, հայտնում է The Athletic-ը։
38-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ:
Ըստ աղբյուրի, նա հետաքրքրված չէ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից որևէ մեկը տեղափոխվելու տարբերակով։
Այս մրցաշրջանում Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։