Կատալոնական «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ակումբի կարճ ցուցակում ընդգրկված է չորս թեկնածու, հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ընտրություն է կատարում հետևյալ մասնագետների միջև՝ Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռոբերտո դե Զերբի, Թոմաս Տուխել և Յուլիան Նագելսման։
Որոշումը համատեղ կկայացնեն Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն։
Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իսպանիայի առաջնությունում այս պահին կատալոնացիները վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։