Լա Լիգան համաձայնություն է տվել Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բետիս» հանդիպման հետաձգմանը` ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի` Մադրիդում կայանալիք համերգի պատճառով։ Ավելի վաղ դա խնդրել էր «Ռեալի» ղեկավարությունը։
Ելույթը նախատեսված է մայիսի 29-ին և 30-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։ Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալի» հանդիպումը, որը պետք է կայանար մայիսի 26-ին, կկայանա մայիսի 25-ին, որովհետև համերգը կազմակերպելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ լինելու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադրիդում Սվիֆթի համերգի տոմսեր ձեռք բերելու ավելի քան 450 հազար հայտ է ստացվել։
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Սվիֆթի շրջագայության շրջանակում մեկ համերգ էր նախատեսված իսպանական գրանդի տնային մարզադաշտում։ Բայց կազմակերպիչները տոմսերի մեծ հայտերի պատճառով որոշել են նաև երկրորդ համերգը կազմակերպել։