ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ֆրանսիական ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն 888sport-ին տված հարցազրույցում, Ֆրանսիայի հավաքականի խաղացողի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության մասին հայտարարությունը կկայանա մոտ ժամանակներս։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն և Մբապեն համատեղ ուղերձով կհայտարարեն իրենց համագործակցության ավարտի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Մադրիդյան թիմը ցանկանում է ավարտել Մբապեի պայմանագիրը մոտակա շաբաթների ընթացքում, սակայն նրա տեղափոխության մասին կհայտարարի միայն մրցաշրջանի ավարտից հետո։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ նվաճել է 13 տիտղոս։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։