Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ ապագայում պետք է խաղադաշտ վերադառնա։
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի 20-ամյա ֆուտբոլիստը լիովին ապաքինվի վնասվածքից՝ մարտի 6-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լայպցիգի» դեմ պատասխան խաղի համար:
Նշվում է, որ Բելինգհեմը, հավանաբար, մադրիդյան թիմի հաջորդ՝ իսպանական Պրիմերայի «Վալենսիայի» հետ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին։ Խաղը կկայանա մարտի 2-ին։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի հուլիսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 103 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ը անգլիացուն գնահատում է 180 միլիոն եվրո: