Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որի գործող պայմանագիրը «իշամեղուների» հետ ավարտվում է հաջորդ ամառ, գրավել է MLS-ի ակումբների և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ Ռոյսը ամռանը որոշել է հեռանալ դորտմունդյան ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում 34-ամյա Ռոյսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը գերմանացի կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո: