Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Շվեյցարիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելով։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ փարիզեցիներն արդեն կապ են հաստատել դարպասապահի հետ։ Հաղորդվում է նաև, որ Փարիզը դժգոհ է Ջանլուիջի Դոննարումայից և նրան փոխարինող է փնտրում։ Այնուամենայնիվ, Կոբելի համար, ով դեռ երկարաժամկետ պայմանագիր ունի Դորտմունդում, ներկայումս Ֆրանսիայի մայրաքաղաք տեղափոխվելը տարբերակ չէ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ շվեյցարացի դարպասապահով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:
26-ամյա Կոբելը դորտմունդյան թիմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։