«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է մյունխենյան ակումբին բնորոշ ճնշման մասին։
«Բավարիայում» հաջողության հասնելու ճնշումը շատ, շատ ուժեղ է: Հաճախ միայն տիտղոսներ նվաճելը բավարար չէ, դուք նաև պետք է ցուցադրեք չափազանց դրական խաղային մշակույթ և գերակայություն: Ահա թե ինչու և՛ լավագույն խաղացողները, և՛ լավագույն մարզիչները անընդհատ ձախողվում են, երբ փորձում են հաղթահարել այս խնդիրը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 53 միավոր և երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 8 միավորով։ Ներքին առաջնության հաջորդ խաղում Թոմաս Տուխելի սաներն արտագնա խաղում կմրցեն «Ֆրայբուրգի» հետ։