Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է վերադառնալ «Բավարիա», հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա գերմանացին պատրաստ է վերադառնալ Մյունխեն, բայց այս տարբերակը հնարավոր է, եթե մյունխենյան թիմի հիմնական թեկնածու Խաբի Ալոնսոն հրաժարվի գլխավորել «Բավարիան»։
Նագելսմանն արդեն աշխատել է «Բավարիայում» 2021-ից 2023 թվականներին։ 2023 թվականի սեպտեմբերից նա մարզում է Գերմանիայի հավաքականը։
«Բավարիան» փետրվարին հայտարարել էր, որ ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որը նախորդ տարի փոխարինեց Նագելսմանին, կլքի թիմը մրցաշրջանի ավարտից հետո։